«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին

Հոդված 1. «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2006 թվականի սեպտեմբերի 27-ի ՀՕ-311 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածում «ուսանող» և «դրսեկություն (էքստեռնատ)» հասկացություններից հետո լրացնել համապատասխանաբար նոր պարբերություններ՝ հետևյալ բովանդակությամբ.

 

«աշկերտ՝ կրթական ծրագրի հիման վրա արհեստ սովորող անձ, ում ուսումնառությունն իրականացվում է հերթագայությամբ (երկակի ուսուցմամբ) մասնագիտացված կազմակերպությունում (վարպետի վերահսկողության ներքո) և ուսումնական հաստատությունում.».

«հերթագայությամբ (երկակի) ուսուցում` ուսուցման այնպիսի համակարգ, որտեղ ներառված է նաև մասնագիտացված կազմակերպությունում ներգրավված աշկերտի աշխատանքային փորձառությունը.»:

 

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել նոր պարբերությամբ.

 

«Մասնագիտացված կազմակերպությունում ներգրավված աշկերտի հերթագայությամբ (երկակի) ուսուցումն իրագործվում է այդ կազմակերպության, ուսումնական հաստատության և աշկերտի կամ նրա ծնողի (օրինական ներկայացուցչի) միջև կնքված ժամանակավոր աշխատանքային պայմանագրի համաձայն:»:

 

Հոդված 3. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

2015թ. դեկտեմբերի 4

Ստեփանակերտ

ՀՕ-53-Ն